Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ծաղկահովիտում սկսվել է աշնանացան ցորենի ցանքը

Ծաղկահովիտում սկսվել է աշնանացան ցորենի ցանքը
11.09.2012 | 13:27

Սեպտեմբերի 11-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 11,6 մլն խմ: «Սևան-Հրազդան» ոռոգման համակարգի բաժինը հնարավորինս լրացնող Ապարանի ջրամբարում (տարողությունը` 91 մլն խմ) կուտակված ոռոգման ջրի քանակը գերազանցում է 11,5 մլն խմ-ն, Ազատի ջրամբարում (տարողությունը` 70 մլն խմ) կուտակվածը` 9,79 մլն խմ-ն, իսկ Կեչուտինը (տարողությունը` 25 մլն խմ)` 18,8 մլն խմ-ն:

Նշենք, որ անցած շաբաթվա (սեպտեմբերի 3 - 9-ին) եղանակային բարենպաստ պայմանների արդյունքում հանրապետությունում շարունակվել են խոտհունձը, մրգի և բանջարանոցային մշակաբույսերի բերքահավաքը: Ըստ ագրոօդերևութաբանների, լեռնային շրջաններում գարնանացան ցորենի ու գարու բերքահավաք է, Ծաղկահովիտում` աշնանացան ցորենի ցանք, իսկ Արտաշատի խաղողի այգիներում կատարվում են թունաքիմիկատներով վերամշակման և ոռոգման աշխատանքներ:
Նշենք նաև, որ հանրապետությունում օդի միջին ջերմաստիճանը սեպտեմբերի 3 - 9-ին նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով: Այն Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում օրվա ընթացքում տատանվել է +30 +33, Տավուշում, Արցախում, Լոռիում` +25 +30, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում ` +21 +26 աստիճանի սահմաններում:
Հավելենք նաև, որ ամենացածր ջերմաստիճանը վերոնշյալ օրերին լեռնային շրջաններում դիտվել է +4 +9, Լոռիում, Սյունիքի նախալեռներում` +7 +10, Արցախում, Սյունիքի հովիտներում` +10 +15, Տավուշում և Արարատյան դաշտում` +11+14 աստիճանի սահմաններում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ